Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուբեն Սաֆրաստյանը ԼՂ բանակցային գործընթացում ակնկալում է Ֆրանսիայի դերի ակտիվացում

Ռուբեն Սաֆրաստյանը ԼՂ բանակցային գործընթացում ակնկալում է Ֆրանսիայի դերի 
ակտիվացում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը բանակցային  գործընթացում տեսնում է Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի դերի ակտիվացում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը Սաֆրաստյանը Ֆրանսիայի ակտիվացման հանգամանքը կապեց Եվրոպայում այս երկրի դիրքերի ուժեղացման հետ: «Միացյալ Թագավորությունը դուրս եկավ Եվրամիության կազմից, և այդտեղ միակ միջուկային պետությունը մնաց Ֆրանսիան, ինչը կհանգեցնի երկրի արտաքին քաղաքականության որոշակի ակտիվացմանը, որն էլ առաջիկայում կարտահայտվի  միջնորդական գործողությունների մեջ»,-նշեց Սաֆրաստյանը:

Արցախի հարցի կարգավորմանն անդրադառնալով՝ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը ողջունեց Հայաստանի իշխանությունների այն նախաձեռնությունը, որով Արցախը պետք է ուղղակիորեն ներկայացված լինի բանակցային գործընթացում: «Հայաստանի այս նախաձեռնությունը, կարծում եմ, կարող է նպաստել բանակցային գործընթացի ավելի իրական դառնալուն»,-հավելեց բանախոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]