Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վերսկսվել են Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները

Վերսկսվել են Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման 
աշխատանքները

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք ընդհատվել էին 2015 թվականին, այս տարվա ապրիլից վերսկսվել են:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորատուս համայնքի ղեկավարի տեղակալ Վաչագան Խաչատրյանը, միջնադարյան Հայաստանի պատմաճարտարապետական հրաշքներից մեկը համարվող Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել էին 2012 թվականից: 2013-2015 թվականների ընթացքում եկեղեցին նկատելիորեն վերականգնվել է, կատարվել են լայնածավալ աշխատանքներ: Սակայն հետագայում պատմական հուշարձանի վերականգնման հովանավորի պարտավորությունը ստանձնած կազմակերպությունը դադարեցրել էր շինաշխատանքների հետագա ֆինանսավորումը: Սակայն այս տարվա գարնանից արտերկրում բնակվող մի խումբ նորատուսցիներ եկեղեցու հետագա շինարարությունը ֆինանսավորելու ցանկություն են հայտնել:
«Սուրբ Աստվածածինը վերջնական տեսքով վերականգնելու համար դեռեւս հարկավոր է կառուցել թմբուկի գմբեթարդը եւ վեղարը, ամբողջական ծածկերը, հատակը եւ Սուրբ խորանը, կատարել արտաքին բարեկարգման աշխատանքներ: Հուսանք, որ այս տարվա ընթացքում ավարտին կհասցնենք կիսատ մնացած աշխատանքները, եւ Սուրբ Աստվածածին եկեղեցին հազարամյակների խոնարհված վիճակից ու լռությունից հետո իր նորոգ դռները կբացի հավատացյալների, ինչպես նաեւ բազմաթիվ ուխտավորների եւ զբոսաշրջիկների առաջ»,-պատմեց համայնքի ղեկավարի տեղակալը:
Այս նշանավոր հուշարձանի վերականգնումը մեծապես կխթանի տուրիզմի զարգացումը Նորատուսում եւ ընդհանրապես Գեղարքունիքի մարզում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]