Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Նախիջևանում թեժ զարգացումները դեռ առջևում են


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախիջևանը տարածաշրջանում հակասության մի նոր թեժ կետ է դառնում, որտեղ զարգացումները դեռ առջևում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով` Նախիջևանում գնալով ակտիվանում են Թուրքիայի գործողությունները: «Մենք ականատես ենք լինում, որ Նախիջևանում մի կողմից թուրքական գործոնն է ակտիվանում, մի կողմից ավելի հաճախակի են դառնում թուրք-ադրբեջանական բանակի զորախաղերը, մյուս կողմից էլ՝ ադրբեջանական բանակն է այստեղ ակտիվություն ցուցաբերում»,-նշեց նա:

Ռուբեն Սաֆրաստյանը հավանական համարեց, որ Մոսկվա այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցը կբարձրացնի: «Մոսկվան ևս խնդրի կողմ է հանդիսանում, Կարսի պայմանագրի ստորագրմանը մասնակից է եղել»,- հավելեց Սաֆրաստյանը՝ անթույլատրելի համարելով Ադրբեջանի կողմից  թուրքական հովանու ներքո ցուցաբերած ագրեսիվությունը: Այն, ինչ հիմա իրականացվում է  Նախիջևանում, իրականացվում է Թուրքիայի հորդորով, և դա նպատակ ունի կամաց-կամաց փոխելու աշխարհաքաղաքական այն հավասարակշռությունը, որն այս տարածաշրջանում հաստատվել է: Մոսկվայի շահն է թույլ չտալ, որ տարածաշրջանում հավասարակշռությունը փոխվի»,- հավելեց բանախոսը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ