Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

Լեգենդների ֆուտբոլային խաղի տոմսերը վաճառքում կլինեն հունիսի 12-ից  


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայանալիք լեգենդների խաղի տոմսերը վաճառքում կլինեն հունիսի 12-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք խաղի տոմսերը կարժենան 5 000-25 000 դրամ:

Լեգենդների խաղին իրենց մասնակցության համաձայնությունն արդեն իսկ տվել են Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկովը, Դեմետրիո Ալբերտինին, Լյուդովիկ Ժուլին, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը և այլոք:

Հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ