Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շնող համայնքի բնակիչների խնդիրներին առաջիկա 10 օրվա ընթացքում լուծում կտրվի. պարզաբանում է համայնքի ղեկավարը

Շնող համայնքի բնակիչների խնդիրներին առաջիկա 10 օրվա ընթացքում լուծում կտրվի. 
պարզաբանում է համայնքի ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով «Թեղուտ» ՓԲԸ-ը ճանապարհը, սակայն այն արդեն բաց է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համայնքի բնակիչների մի մասը, ովքեր նախկինում եղել են տվյալ ընկերության աշխատակիցներ, հունիսի 11-ին փակել էին «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը՝ պահանջելով լուծել իրենց աշխատանքի հարցը:

Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանն ընդգծեց, որպեսզի իրենց ինչ-որ կերպ աջակցեն իրենց:

«Թեղուտ» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցները ցանկանում են, որպեսզի իրենց աշխատանքի հարցը լուծվի կամ այլ կերպ աջակցենք իրենց: Խնդիրները շատ բարդ են, բայց դրանց պատասխանները 10 օրվա ընթացքում պետք է տանք թե դրական, թե բացասական»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ղումաշյանը:

2018 թվականի ապրիլի 1-ին Քարկոփ, Թեղուտ և Շնող համայնքների բնակիչներին, ովքեր աշխատել են «Թեղուտ» ՓԲԸ-ում՝ ազատել են աշխատանքից:

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]