Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իլհամ Ալիևը նույնպես մասնակցելու է Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության բացմանը

Իլհամ Ալիևը նույնպես մասնակցելու է Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի գավաթի 
խաղարկության բացմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես մասնակցելու է հունիսի 14-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության բացմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, աշխարհի գավաթի խաղարկության բացման արարողությունը հունիսի 14-ին տեղի է ունենալու Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում՝ Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային թիմերի հանդիպումից առաջ՝ հանդիսավոր միջոցառմամբ:

Արդեն հայտնի է, որ Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության բացմանը մասնակցելու է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետի՝ Մոսկվա այցի մասին հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ չհստակեցնելով, սակայն, այցի ծրագիրը: Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության բացումն առաջին միջոցառումն է, որին կմասնակցեն միաժամանակ և Հայաստանի նոր վարչապետը, և Ադրբեջանի նախագահը:

Ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնությունը Ռուսաստանում անցկացվում է առաջին անգամ: Առաջնության խաղերը հունիսի 14-ից հուլիսի 15-ը տեղի են ունենալու Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սամարայում, Սարանսկում, Դոնի-Ռոստովում, Սոչիում, Կազանում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում և Եկատերինբուրգում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am