Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՈՒԵՖԱ-ի որոշումը «Շիրակ» ՖԱ գործով  

ՈՒԵՖԱ-ի որոշումը «Շիրակ» ՖԱ գործով

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի եվրոպական միությունը` ՈՒԵՖԱ-ն, որոշում է կայացրել «Շիրակ» ակումբի հետ կապված հարցի շուրջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: «Շիրակ» ՖԱ գործով ՈւԵՖԱ-ն ս/թ մայիսի 18-ին հարուցել էր կարգապահական վարույթ: ՀՖՖ-ն ստացել է այդ գործով ՈՒԵՖԱ-ի բողոքարկման մարմնի 2018 թ. հունիսի 5-ի որոշումը:

Որոշման համաձայն (30-32-րդ կետեր)` ՈՒԵՖԱ-ի բողոքարկման մարմինը գործում առկա ապացույցների հիման վրա հաստատված է համարել, որ «Շիրակ» ՖԱ-ն իր պաշտոնյայի միջոցով ներգրավված է եղել ազգային առաջնության խաղի ելքի վրա ազդելու մեջ:  

Հաստատված համարելով նշված հանգամանքները` ՈՒԵՖԱ-ի բողոքարկման մարմինը, այնուամենայնիվ, դադարեցրել է կարգապահական վարույթը, քանի որ «Շիրակ» ՖԱ-ն մինչև վարույթի ավարտը` 2018 թ. մայիսի 25-ին ՈՒԵՖԱ-ին ուղղված դիմումով կամավոր հրաժարվել է 2018/19 թթ. ակումբային մրցաշարերի մասնակցությունից:  ՈՒԵՖԱ-ն ընդգծել է, որ նման պայմաններում էական չէ` ակումբի որակազրկումը կլինի Բողոքարկման մարմնի որոշմամբ, թե ակումբի կամավոր որոշմամբ, քանի որ երկու դեպքում էլ հետևանքը նույնն է:

Որոշման 33-րդ կետի համաձայն` չի բացառվում, որ «Շիրակ» ՖԱ-ի նկատմամբ տվյալ փաստերի հիման վրա հետագայում նոր կարգապահական վարույթ հարուցվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]