Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

«Մունդիալ-2018»-ից առաջ. ԹՈՒՆԻՍԻ համար բարդ աշխարհի առաջնությունը  


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից ոչ ուժեղ թիմերի շարքում է նաև Թունիսի ազգային թիմը, որը չունի ընդգծված առաջատար և հիմնական խմբից էլ դուրս գալու շանսեր չունի: Թունիսի հավաքականին բարդ և լուրջ մրցակցություն է սպասում Բելգիայի և Անգլիայի պես հակառակորդների հետ խաղում:

Պատմական ակնարկ…

Թունիսի ֆուտբոլի ազգային ընտրանին իր պատմության մեջ 5-րդ անգամ կմասնակցի աշխարհի առաջնությանը: «Կարթագեն արծիվները» աշխարհի առաջնության առաջին անգամ մասնակցել են հեռավոր 1978 թվականին: Արգենտինայում կայացած ԱԱ-ի ժամանակ թիմը չհաղթահարեց խմբային փուլի արգելքը:  Հաջորդ անգամ Թունիսի ընտրանին մունդիալին մասնակցեց 1998, իսկ այնուհետև նաև 2002 և 2006 թվականներին: Այստեղ ևս «արծիվները» խմբային փուլից այն կողմ չանցան:  Աֆրիկայի ազգերի լիգայում Թունիսը հաղթել է մեկ անգամ` 2011 թվականին: Թունիսի հավաքականն այն բացառիկ թիմերից է, որում հայտնի անուններ չկան:

Ճանապարհ դեպի Ռուսաստան…

Թունիսն աֆրիկյան երկրների որակավորման փուլում ընդգրկված էր A խմբում: 6 խաղից և ոչ մեկում թիմը պարտություն չկրեց: Հաղթանակի հասավ 4-ում և 2 խաղ ավարտեց ոչ-ոքի: «Արծիվները» 14 միավորով զբաղեցրեցին առաջին տեղը և իրավունք ստացան մասնակցելու աշխարհի առաջնությանը:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները…

Թունիսցիներին բաժին են ընկել առաջնության ամենատաղանդավոր և ոչ պակաս ընդունակ թիմերից Բելգիայի և Անգլիայի հավաքականները: «Կարթագենի արծիվները» կարող են ոտք մեկնել միայն Պանամայի թիմի հետ: Թունիսի առաջին խաղը ԱԱ-ում կլինի հունիսի 18-ին, որտեղ թիմը կմրցի Անգլիայի հետ: Հունիսի 23-ին կկայանա Բելգիա-Թունիս հանդիպումը և տուրի վերջին խաղում` հունիսի 28-ին կլինի Պանամա-Թունիս հանդիպումը:

Հավաքականը

Թունիսը Ռուսաստան կբերի հետևյալ կազմը. դարպասապահներ՝ Այմեն Մատուլի («Ալ-Բատին»), Մոեզ Բեն Շերիֆիյա («Էսպերանս»), Ֆարուկ Բեն Մուստաֆա («Ալ-Շաբաբ»), Մուեզ Ասեն («Շատորու»), պաշտպաններ՝ Համդի Նագեզ («Զամալեկ»), Դիլան Բրոն («Գենտ»), Ռամի Բեդուի («Էտուալ դյու Սահալ»), Յոհան Բենալուն («Լեսթեր»), Սյամ Բեն Յուսեֆ («Կասիմփաշա»), Յասին Մերիա («Սֆակսեն»), Բիլել Մոհսնի («Դանդի Յունայթեդ»), Հալիլ Շեշամ («Էսպերանս»), Ուսամա Հադադի («Դիժոն»), Ալի Մալուլ («Ալ-Ահլի Դժեդա»), կիսապաշտպաններ՝ Էյե Սկիրի («Մոնպելյե»), Մոհամեդ Բեն Ամոր («Ալ-Ահլի Դժեդա»), Գայլեն Շալալի («Էսպերանս»), Կարիմ Լարիբի («Չեզենա»), Ֆերջանի Սասի («Ալ-Նասր»), Ահմեդ Հալիլ («Աֆրիկեն»), Սաիֆ Էդին Կաուի («Տուրա»), Մոհամեդ Լարբի («Տուր»), հարձակվողներ՝ Ֆեհրեդին Բեն Յուսեֆ («Ալ-Իտիֆակ»), Վահբի Հազրի («Ռեն»), Անիս Բադրի («Էսպերանս»), Բասեմ Սրարֆի («Նիցա»), Ահմեդ Ակաիչի («Ալ-Իտիհադ), Նաիմ Սլիտի («Դիժոն»), Սաբեր Խալիֆա («Աֆրիկեն»):

«Կարթագենի արծիվները» հիմնականում հանդես է գալիս ներքին առաջնությունում կամ շրջակա երկրների առաջնություններում:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա 

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբ
Ֆրանսիա

Ավստրալիա

Պերու

Դանիա

D խումբ

Արգենտինա

Խորվաթիա

Նիգերիա

Իսլանդիա

E խումբ

Բրազիլիա

Շվեյցարիա

Կոստա Ռիկա

Սերբիա
F խումբ

Գերմանիա

Մեքսիկա

Հարավային Կորեա

Շվեդիա

G խումբ

Բելգիա

Պանամա




Այս թեմայով

... վերջին լուր "«Մունդիալ-2018»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ