Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականն արդեն Սոչիում է  

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականն արդեն Սոչիում է

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականն արդեն Ռուսաստանում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բրազիլացիների մարզաբազան տեղակայված կլինի Սոչի քաղաքում: Աշխարհի 5-ակի չեմպիոնները առաջնության ընթացքում կբնակվեն «Swissotel Resort Sochi Kamelia» հյուրանոցում:

Բրազիլիայի ազգային թիմը Մունդիալ-2018-ում ընդգրկված է E խմբում և կմրցի Շվեյցարիայի, Կոստա Ռիկայի և Սերբիայի թիմերի հետ:

«Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող բոլոր 11 քաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում (2), Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումը կկայանա Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]