Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վազորդ Երվանդ Մկրտչյանը դարձել է փոքր երկրների Եվրոպայի առաջնության չեմպիոն  

Վազորդ Երվանդ Մկրտչյանը դարձել է փոքր երկրների Եվրոպայի առաջնության չեմպիոն

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիխտենշտեյնում անցկացված Եվրոպայի փոքր երկրների ատլետիկայի առաջնությունում գյումրեցի Երվանդ Մկրտչյանը (3000 մ վազք) դարձել է փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ատլետիկայի հավաքականի անդամ Գայանե Չիլոյանը 400 մ վազք մրցաձևում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ հեռացատկորդ Արտակ Համբարձումյանն արժանացել է բրոնզե մեդալի: Առաջնությունում առաջին անգամ անցկացված շվեդական փոխանցավազքում (100 մ, 200 մ, 300 մ, 400 մ) մեր տղաների քառյակը՝ Արմեն Հովհաննիսյան, Ռազմիկ Մկրտչյան, Նարեկ Ղուկասյան և Տիգրան Մկրտչյան կազմով, գրավել է երրորդ տեղը: Փոխանցավազքին մասնակցել են 17 երկրի 205 մարզիկ: 

ՀՀ ատլետիկայի հավաքական թիմի կազմում մրցավայր են մեկնել 16 մարզիկ: Մեր ատլետները թիմային պայքարում գրավել են 5-րդ տեղը՝ իրենցից ետ թողնելով Վրաստանի և Ադրբեջանի հավաքականներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]