Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Ըմբիշներ Գևորգ Մխեյանը և Հովհաննես Մխիթարյանը դարձել են Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում ավարտվել է մինչեւ 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ ազատ ոճային ըմբիշները նվաճել են 2 բրոնզե մեդալ։ 70 կգ քաշային կարգում Գևորգ Մխեյանը 6:2 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Փանահ Իլյասլիին: Իսկ 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը փոքր եզրափակիչում շանս չի տվել ռումինացի Միհայի Պալաղիային՝ 10:0:

Ավելի վաղ մեր հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճել էին 3 բրոնզե մեդալ։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ