1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դեռ շատ երիտասարդ ես, գլխիդ փորձանք կբերես. Էրդողանը դիմել է Ավստրիայի վարչապետին

Դեռ շատ երիտասարդ ես, գլխիդ փորձանք կբերես. Էրդողանը դիմել է Ավստրիայի 
վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զայրացրել է Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի որոշումը, համաձայն որի այդ երկրում փակվելու են յոթ մզկիթներ, իսկ որոշ իմամներ երկրից արտաքսվելու են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Ելույթ ունենալով Ստամբուլում՝ Էրդողանը հայտարարել է, թե ողջ աշխարհում օրեցօր ավելանում են մուսուլմանների դեմ ճնշումները: «Այստեղից կոչ եմ անում Եվրոպային, ավելի ճիշտ Ավստրիային, այդ երկրի վարչապետին: Դեռ շատ երիտասարդ ես: Քեզ անհրաժեշտ է ավելի մեծ փորձառություն ունենալ: Հիշիր, որ քո նման պահվածքը գլխիդ շատ փորձանք կբերի»,- հայտարարել է նա:

Կուրցը նկատել է, որ Ավստրիայում մզկիթների փակումը, իմամներին երկրից արտաքսելը կարող է նոր բախման պատճառ դառնալ քրիստոնյաների ու մուսուլմանների միջև:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ երկրի իշխանությունները ստուգման արդյունքներով մտադիր են փակել յոթ մզկիթ և երկրից արտաքսել 60 իսլամական քարոզիչների: «Այն հասարակությունները, որոնք գոյություն ունեն ավանդական ավստրիական հասարակության հետ զուգահեռ, քաղաքականության մեջ իսլամը, ինչպես նաև արմատականացումը տեղ չունեն մեր երկրում»,- ասել է նա:

Չորս մզկիթ կփակվի Վիեննայում, երկուսը՝ Վերին Ավստրիայում և ևս մեկը՝ Կարինտիայի ֆեդերալ երկրամասում: Փակվող մզկիթների թվում է նաև թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության մզկիթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]