1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ նախագահը մասնակցել է «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» միջոցառմանը

ՀՀ նախագահը մասնակցել է «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 10-ին մասնակցել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ՝ «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» խորագրով միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահը հանդես է եկել խոսքով, որում մասնավորապես ասել է.

««Ավրորա» նշանակում է արշալույս: Արշալույսը՝ նոր օր, նոր օրը՝ նոր սկիզբ: 
Հատկանշական է, որ «Ավրորայի» հերթական մրցանակաբաշխությունը տեղի է ունենում Նոր Հայաստանում, երբ համայն հայության եւ հատկապես երիտասարդության մեջ կտրուկ ավելացել է ձգտումը դեպի ազատություն, լույս ու երազանք: Եվ իհարկե, որեւէ երազանք չի կարող իրականություն դառնալ առանց մարդասիրության, սրտացավության, հանդուրժողականության ու երկխոսության: 
Ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, դարձավ խարան աշխարհի ճակատի վրա: 

Ավելի քան 100 տարի առաջ մեր ժողովուրդը զգաց, թե ինչ մեծ արժեք ունեն օգնության ձեռքը, գթասրտությունն, մարդասիրությունը եւ անկախ նրանից, թե ով է այդ ձեռքը մեկնում, անկախ այդ մարդու ազգությունից, կրոնից եւ, իհարկե, ձեռքի գույնից։ 

Ցեղասպանության հարվածից հետո մեր ժողովուրդը ուժ գտավ ոչ միայն վերապրել, այլեւ՝ վերստեղծել իր հայրենիքը եւ, իհարկե, չմոռանալ անցյալը: 
Իրոք, ուժեղ է ոչ թե նա, ով ուժ ունի, այլ նա, ով իր մեջ ապրելու, վերածնվելու, պայքարելու եւ հանդուրժող լինելու ուժ է գտնում: 

Սիրելի՛ բարեկամներ

Գնահատելի է, որ այս մրցանակի հիմնադիրները ներդրում են կատարում հումանիզմի տարածման գործում: Հիշենք, որ այդպես են վարվել նաեւ մեզ հետ նաև նրանք, ովքեր ավելի քան մեկ դար առաջ Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Իրաքում, Ֆրանսիայիում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում ապաստան եւ օգնություն են տվել ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր ժողովրդի զավակներին: Եվ ահա այսօր մենք ձգտում ենք վերադարձնել այն, ինչ ստացել ենք ավելի քան 100 տարի առաջ: 

Այսօր արշալույսին «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հնչեց բիբլիական Արարատի հայացքի ներքո: 

Դրանով իսկ մենք մեր հայկական ուղերձը տարածում ենք աշխարհով մեկ եւ այս է ուղերձը՝ մենք մեր պատմությամբ ու կյանքով մասն ենք կազմում աշխարհի, որն այսօր կրկին երկխոսելու, միմյանց լսելու, փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության կարիք ունի»։
 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]