Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

«Ալաշկերտ»-ը 3 ստուգողական հանդիպում կանցկացնի Մինսկում


ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հավաքի ընթացքում «Ալաշկերտը» 3 ստուգողական հանդիպում կանցկացնի:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ալաշկերտ»-ից: Հունիսի 26-ից հուլիսի 4-ը Մինսկում կայանալիք ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ալաշկերտը» 3 ստուգողական հանդիպում կանցկացնի:

Հունիսի 28-ին «Ալաշկերտը» կհանդիպի Կալինինգրադի «Բալթիկային», հունիսի 30-ին մեր թիմը կխաղա «ԲՄԱ-Խաբարովսկի» հետ, իսկ հուլիսի 3-ին ալաշկերտցիները ուժերը կչափեն Նիժնի Նովգորոդի «Օլիմպիեց» թիմի հետ:

Բոլոր մրցակիցները հանդես են գալիս Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (ՖԱԼ): «ԲՄԱ-Խաբարովսկը» ավարտված մրցաշրջանի արդյունքում դուրս մնաց Պրեմիեր լիգայից:

Հունիսի 14-20 կայանալիք հանքավանյան ուսումնամարզական հավաքի շրջանակում «Ալաշկերտը» մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի, ևս մեկ խաղ նախատեսված է հավաքների միջակայքում:

Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտն» ի տարբերություն նախորդ տարիների պայքարի մեջ կմտնի որակավորման առաջին փուլից` նախնական փուլի փոխարեն: Վիճակահանությունը կկայանա հունիսի 19-ին, իսկ որակավորման առաջին փուլի հանդիպումները` հուլիսի 10-11-ին և 17-18-ին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ