Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեսսին հատուկ ընթրիքի է հրավիրել Արգենտինայի ամբողջ թիմին

Մեսսին հատուկ ընթրիքի է հրավիրել Արգենտինայի ամբողջ թիմին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի ավագ Լիոնել Մեսսին հատուկ ընթրիքի է հրավիրել ազգային ընտրանու ամբողջ կազմին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհիա առաջնության մեկնարկից առաջ Արգենտինայի հավաքականի նախապատրաստվում է Բարսելոնայում: Նախօերին Մեսսին քաղաքի ռեստորաններից մեկում ընթրիքի է հրավիրել ամբողջ թիմին և մարզչական կազմին` այդ կերպ դրական տրամադրելով Մունդիալի մեկնարկից առաջ:

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմը ԱԱ-ում հայտնվել է D խմբում  և կմրցի Իսլանդիայի, Խորվաթիայի և Նիգերիայի հետ:

«Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող բոլոր 12 քաղաքներում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]