Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ալեքսանդր Լապշինը ենթադրում է, որ Էնթոնի Բուրդենի մահը կարող է կապված լինել Արցախի մասին նրա ֆիլմի հետ

Ալեքսանդր Լապշինը ենթադրում է, որ  Էնթոնի Բուրդենի մահը կարող է կապված լինել Արցախի մասին նրա ֆիլմի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: CNN-ի հայտնի հաղորդավար Էնթոնի Բուրդենի մահը կարող է կապված լինել Արցախի մասին նրա ֆիլմի հետ: Նման ենթադրություն է արել Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված և ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Ի՞նչ եք կարծում՝ հայտնի ամերիկացի հաղորդավար Էնթոնի Բուրդենի մահը կապվա՞ծ է Ղարաբաղի մասին նրա ֆիլմի հետ: Ադրբեջանի իշխանությունները նրան սուր քննադատության էին ենթարկում և սպառնում էին հաշվեհարդարով: Բառացիորեն վերջերս ես Le Monde-ում հրապարակեցի «Ադրբեջանն առևանգում է և սպառնում բոլորին, ով նրան դուր չի գալիս» վերնագրով հոդված և ահա՝ անակնկալ «ինքնասպանություն: Հիշեցնեմ, որ նրանք փորձում էին Բաքվի բանտում ինձ սպանելու փորձը ներկայացնել որպես ինքնասպանություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Վաթսունմեկ տարեկանում կյանքից հեռացել է CNN հեռուստաալիքի հայտնի հաղորդավար և շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը։ CNN-ի հաղորդմամբ՝ «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հաղորդաշարի հեղինակի մահվան պատճառն ինքնասպանությունն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]