Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանում կոմունիստական կուսակցության առաջնորդը պայմանական ազատազրկման է ենթարկվել

Ադրբեջանում կոմունիստական կուսակցության առաջնորդը պայմանական 
ազատազրկման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը պայմանական  ազատազրկման է ենթարկել Ադրբեջանի միավորված կոմունիստական կազմակերպության նախագահ և  «Խուլերի ադրբեջանական միություն» հասարակական  միավորման փոխնախագահ Մուսա Տուկանովին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

Չնայած նրան, որ դատախազը Տոկանովի համար պահանջել  է 10 տարվա ազատազրկում, դատարանի որոշմամբ նա պայմանական ազատազրկման ենթարկվելով ազատ է արձակվել հենց դատարանի դահլիճից: 

Տոկանովը ձերբակալվել էր 2017թ. հոկտեմբերի 31-ին, և  նրան կաշառաք վերցնելու հատկանիշներով մեղադրանք էր առաջադրվել:

Տոկանովը գլխավորում է Ադրբեջանում 1993թ-ից գործող կոմունիստական կուսակցության առանձնացած թևը, որը պետական գրանցում չունի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]