1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄԷ-ի ափերի մոտ կհայտնվի աշխարհում խոշորագույն արհեստական բուստախութը

ԱՄԷ-ի ափերի մոտ կհայտնվի աշխարհում խոշորագույն արհեստական բուստախութը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Ֆուջեյրայի Էմիրության ափերի մոտ կհայտնվի աշխարհում խոշորագույն արհեստական բուստախութը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 8-ին հայտնել Է Էմիրության Arabian Business հրատարակությունը:

Համապատասխան համաձայնագիրն ստորագրվել Է ԱՄԷ-ի կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի նախարարության եւ Fujairah Centre for Adventures-ի միջեւ, որը Ֆուջեյրայի իշխանությունները 2017 թվականին ստեղծել են Էմիրությունում հանգստի ակտիվ տեսակների զարգացման համար:

Արհեստական խութի ստեղծման նախագիծը նախատեսված Է ծովային բուսական եւ կենդանական աշխարհի պահպանման եւ ձկան պոպուլյացիայի ավելացման , ինչպես նաեւ Էմիրությունում զբոսաշրջության զարգացման եւ ԱՄԷ-ից ու արտասահմանից սուզալողորդների եւ բնության սիրահարների ներգրավման համար, նշել Է հրատարակությունը եւ հավելել, որ խութի ստույգ դիրքը տակավին ընտրված չԷ, բայց այն կգտնվի ափից մեկ ծովային մղոն (1,852 կիլոմետր) հեռավորության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]