Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիան դատապարտում Է յոթ մզկիթ փակելու Ավստրիայի որոշումը

Թուրքիան դատապարտում Է յոթ մզկիթ փակելու Ավստրիայի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի շարք մզկիթների փակման եւ երկրից իմամների ատաքսման վերաբերյալ Ավստրիայի իշխանությունների որոշումը ռասիստական եւ խտրական քաղաքականության դրսեւորում Է, հայտարարել Է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը Twitter-ում հայտնել Էր, որ Ավստրիան կարտաքսի 40 իմամների եւ կփակի մզկիթներ, որոնք խախտում են իսլամի մասին օրենքը:

«Ավստրիայում յոթ մզկիթների փակումը եւ իմամների արտաքսումը երկրի սահմաններից ռասիստական եւ խտրական քաղաքականության հետեւանք Է՝ նպատակամիտված այդ երկրում իսլամի դեմ: Նպատակն Է՝ մեկուսացնել մահմեդական հասարակությունն իրենց քաղաքական շահերի օգտին: Ավստրիայի կառավարության այս դիրքորոշումը հակասում Է միջազգային իրավաբանական նորմաներին, սոցիալական միասնության քաղաքականությանը եւ փոքրամասնությունների իրավունքներին»,- գրել Է Քալինը Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]