Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կերակրատեսակների շքերթ մայրաքաղաքում. հունիսի 10-ին կանցկացվի ազգային տոնածիսական ուտեստների «Համով հոտով Երևան» փառատոնը

Կերակրատեսակների շքերթ մայրաքաղաքում. հունիսի 10-ին կանցկացվի ազգային 
տոնածիսական ուտեստների «Համով հոտով Երևան» փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենտրոնում սպասվում է տոնածիսական ուտեստների տոն: Վերնիսաժի հարևանությամբ գտնվող այգում հունիսի 10-ին կանցկացվի ազգային տոնածիսական ուտեստների «Համով հոտով Երևան» 4-րդ փառատոնը: Միջոցառումն սկսվելու է 17:00-ին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ նախատեսված 26 տաղավարում կներկայացվեն հայկական տոների հետ կապված 60-ից ավելի բազմապիսի ուտեստներ:

«13 տոն՝ Ամանորից մինչև Խաչվերաց. այդ բոլոր տոներին մաս կազմող ուտեստները կներկայացվեն փառատոնին: Այդ կերակրատեսակներն ընկած են մեր ազգային խոհանոցի հիմքում: Սա շատ կարևոր միջոցառում է մեզ համար, զբոսաշրջիկները, մեր հայրենակիցները կզգան ու կտեսնեն հայկական խոհանոցի ամբողջ հմայքը»,-ասաց Սեդրակ Մամուլյանը: Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ տարեցտարի նման փառատոններին մասնակցությունն ու ակտիվությունն ավելանում են: Գնալով խոհանոցի նկատմամբ վերաբերմունքը փոխվում է:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը տեղեկացրեց, որ փառատոնն ուղեկցվելու է երգ ու պարով: Այս տարի նաև անցկացվելու է երևանյան թեմատիկայով ուտեստի մրցույթ: Դրանից բացի կանցկացվի մրցույթ «Ամենահամեղ տաղավար», «Ամենահյուրընկալ տաղավար», «Ամենագեղեցիկ ձևավորված տաղավար» անվանակարգերով:

«Ուրախ մթնոլորտն ու համեղ խոհանոցը երաշխավորվում է: Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու, ծանոթանալու ավանդական խոհանոցին, համտեսելու և լավ ժամանակ անցկացնելու: Երևանի քաղաքապետարանը կարևորում է նման փառատոններն ու ծրագրերը, որոնք նպաստում են միջոցառումային տուրիզմի զարգացմանը»,-ասաց Գևորգ Օրբելյանը:

Այս տարի «Երևանյան ամառ-2018» ծրագրի շրջանակում մինչև օգոստոսի 31-ը նախատեսված են բազմապիսի միջոցառումներ, որոնք տեղի կունենան տարբեր վարչական շրջաններում: Հայաստանցիներին ու հյուրերին սպասում են Գարեջրի փառատոնը, Ձմերուկի փառատոնը, համերգային ծրագրերը, մարզական խաղերը և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]