Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ստեփանակերտում ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքի փաստով մեղադրվել է ևս 3 անձ

Ստեփանակերտում ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքի փաստով 
մեղադրվել է ևս 3 անձ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում հունիսի 1-ին ԱԱԾ աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել նաև Ալբերտ Ավետիսյանին, Մհեր Մուսայելյանին, Դավիթ Հարությունյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քանի որ վերջինս գտնվում է ստացիոնար բուժման մեջ` նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Մհեր Մուսայելյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ (խուլիգանություն) հոդվածի  3-րդ մասի  1-ին,  2-րդ և 3-րդ կետերով: Վերջինիս  նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, հաշվի առնելով նրա` ստացիոնար բուժման մեջ գտնվելու հանգամանքը:

 Դավիթ Հարությունյանին մեղադրանք է  առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հոդվածի  2-րդ մասի  3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

ԱԱԾ աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով նախաքննության մարմնի կողմից երեկ մեղադրանք էր առաջադրվել Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին և Վարդան Ղարամյանին ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի( խուլիգանություն) 3-րդ մասի  1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:

Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան, 2բ հասցեի դիմաց հունիսի 1-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, վիճաբանությանը մասնակցել են մի կողմից՝ Դավիթ  Հարությունյանը և Ալբերտ Ավետիսյանը, մյուս կողմից՝  Մհեր Մուսայելյանը (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանը, Սերգեյ Մուսայելյանը, Գուրգեն Հայրապետյանը և Վարդան Ղարամյանը (ԱԱԾ աշխատող): Ծեծկռտուքի ընթացքում կողմերը մարմնական վնասվածքներ են պատճառել միմյանց: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]