Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումը հնարավոր է կիրառվի հուլիսի 1-ից

Անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումը հնարավոր 
է կիրառվի հուլիսի 1-ից

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով նվազեցնելու որոշումը, հնարավոր է, կիրառվի հուլիսի 1-ից: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ռեսուրսների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

«Եթե վերջնական որոշում կայացվի, հնարավոր կլինի հենց հուլիսի 1-ից 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Կառավարության նիստի ժամանակ նախարարը նշել էր, որ ուսումնասիրությունների արդյունքում իրենք եկել են եզրահանգման, որ կա հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]