Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Փետրվար

Արմեն Սարգսյանը կոչ է արել բնապահպանական խնդիրների քննարկման հարթակ ձևավորել


ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը դիմում է բոլոր պետական, հետազոտական, գործարար և քաղաքացիական հասարակության շահագրգիռ ինստիտուտներին` կոչ անելով ձևավորել համապատասխան հարթակ բնապահպանական խնդիրների քննարկման համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանում բնապահպանական խնդիրների և  վերջերս բնապահպանների հետ հանդիպմանը հաջորդած քայլերի  վերաբերյալ  Tert.am-ը հարց է ուղղել  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը: Հարցն ու պատասխանը ներկայացնում ենք ստորև.

- Մի քանի շաբաթ առաջ մի խումբ բնապահպաններ բաց նամակով դիմել էին Հանրապետության  նախագահին՝ արձագանքելու Ամուլսարի հանքարդունաբերական խնդրին: Նախագահը հանդիպել էր նրանց նախագահական նստավայրի մոտ և նույնիսկ միացել նրանց շուրջպարին: Կտեղեկացնե՞ք, թե ինչ գործողություններ են հետևել այս իրադարձություններին, և ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանում բնապահպանական խնդիրների լուծումը:

- Փոփոխությունների և սպասումների այս օրերին բնապահպանական խնդիրները բնականորեն դարձել են հիմնական օրակարգային կետերից մեկը:

Բնապահպանական ոլորտում ակտիվ քաղաքացիներն իրենց բողոքի ձայն են բարձրացնում, իսկ նոր կառավարությունն այդ հարցերը լսելու և քննարկելու, ընդհանուր և համակարգային լուծումներ գտնելու պատրաստակամություն է հայտնել: Վարչապետը հանձնարարական է տվել՝ նախաձեռնել ստուգումներ բոլոր մետաղական հանքերում: Ակտիվիստներն առաջարկում են տրամադրել իրենց կողմից կատարված տարբերուսումնասիրությունների արդյունքները։

Նախագահը  հանդիպել ու զրուցել է մեր երկրի բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիների հետ, նախագահի աշխատակազմը բոլոր կողմերի հետ քննարկումներ է ունեցել:

Ուստի, նախագահը դիմում է բոլոր պետական, հետազոտական, գործարար և քաղաքացիական հասարակության շահագրգիռ ինստիտուտներին, կոչ անելով ձևավորել համապատասխան քննարկման հարթակ, կատարելու համար համալիր ուսումնասիրություն բոլոր հանքավայրերում և գտնելու ապագային միտված լուծումներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ