Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հուզված, լարված, բայց պատրաստված. Երևանում մեկնարկել են միասնական քննությունները

Հուզված, լարված, բայց պատրաստված. Երևանում մեկնարկել են միասնական 
քննությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկած միասնական քննությունները անցկացվում են ավելի խիստ հսկողության ներքո, քան նախորդ տարիներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննություններն անցկացվում են Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոցում, ուր դիմորդներին այցի էր եկել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Նախորդ տարվա համեմատ այս տարի ավելի խիստ հսկողություն է իրականացվում: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հետ խոսել եմ, խնդիրներ չկան: Միայն կենտրոններից մեկում է խնդիր առաջացել, բայց այն տեխնիկական է եղել և արդեն իսկ լուծվել է»,- լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ դեռևս քննական համակարգում փոփոխություններ չեն արել, քանի որ իրենց ընդամենը 3-շաբաթյա կառավարման ընթացքում որևէ բան փոխելու դեպքում համակարգը կաթվածահար կլիներ:

«Փոփոխությունները կլինեն հաջորդ քննություններին ընդառաջ: Այժմյան քննությունները թեստերով են, և դժգոհությունն հիմնականում այն է, որ գիտելիքն այդպիսով չի ստուգվում: Թեստերը հիմնականում հիմնված են հիշողության վրա, ինչը չի զարգացնում աշակերտի քննադատական, վերլուծական միտքը: Աշակերտը մեխանիկորեն է անում նշումները, իսկ համակարգիչը ստուգում է: Մի կողմից փորձել են վերացնել կոռուպցիան, բայց մյուս կողմից տուժում են գիտելիքն ու հմտությունները»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը:

Դիմորդներից մեկը՝ Յանա Հարությունյանը, ով կենսաբանության քննություն էր հանձնում, շատ լարված էր, բայց ինչպես ինքն ասաց՝ բավականին լավ պատրաստված է:

«Լավ պատրաստվել եմ, բայց խառնվածությունից, կարծում եմ, ամեն ինչ կմոռանամ: Որոշել եմ Երևանի պետական համալսարանի դեղագիտության և քիմիայի ֆակուլտետ ընդունվել»,- ասաց Յանա Հարությունյանը:

Հայաստանում հունիսի 8-ին մեկնարկել են «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկայի միասնական քննությունները: «Աշխարհագրություն» առարկայի քննությանը մասնակցում է 125 դիմորդ, «Ընդհանուր պատմություն» առարկայի քննությանը՝ 34, «Կենսաբանություն» առարկայի քննությանը՝ 542 դիմորդ: Միասնական քննությունները անց են կացվում մարզերում և Երևանում տեղակայված 12 քննական կենտրոններում: Քննությունները կտևեն 3 ժամ:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]