Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՄ-ն մեկամսյա ժամկետում պատասխան միջոցներ կմշակի ԱՄՆ-ի մաքսերի կապակցությամբ

ԵՄ-ն մեկամսյա ժամկետում պատասխան միջոցներ կմշակի ԱՄՆ-ի մաքսերի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը (ԵՄ) մեկամսյա ժամկետում կմշակի Միացյալ Նահանգների կողմից պողպատի եւ ալյումինի մաքսերի բարձրացման պատասխան միջոցներ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է տնտեսական եւ ֆինանսական հարցերի եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին «Սյուդ-ռադո» ֆրանսիական ռադիոկայանի եթերում:

«Անհրաժեշտ Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գիտակցի, որ իր գործընկերները վճռականորեն են տրամադրված: Եվրամիությունում մենք համարժեք միջոցներ ենք մշակում մաքսերի ոլորտում: Մենք տարաձայնությունների կարգավորման ընթացակարգ ենք նախաձեռնել Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում, որը կտեւի շուրջ մեկ ամիս:

Եվ այդ ամիսն ավարտվելուց հետո մենք գործի կդենենք համարժեք միջոցներ ԱՄՆ-ից մի շարք ապրանքների նկատմամբ, որպեսզի դրանով իսկ ցուցադրենք, որ մտադիր չենք թուլ տալ (Թրափի կողմից) իրադրության նման Էսկալացում »,- ասել Է եվրակոմիսարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]