Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Google-ն արհեստական ինտելեկտ չի մշակի սպառազինության մեջ օգտագործելու համար

Google-ն արհեստական ինտելեկտ չի մշակի սպառազինության մեջ օգտագործելու համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Google ընկերությունն արհեստական ինտելեկտը չի օգտագործի զենքի համակարգերի կամ այնպիսի դիտարկումներ իրականացնելու համար, որոնք խախտում են մարդու իրավունքները, սակայն կշարունակի փոխգործակցել կառավարական գերատեսչությունների եւ զինվորականների հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Փիչայիի հայտարարության մեջ, որը հունիսի 7-ին զետեղվել Է ընկերության ինտերնետ-բլոգում:

Փիչային նաեւ շարադրել Է այն սկզբուքները, որոնցով ընկերությունը մտադիր Է ղեկավարվել այդ ուղղությամբ հետագա աշխատանքներում: Արհեստական ինտելեկտի օգտագործումն, ընդգծել Է նա, պետք Է լինի «սոցիալապես օգտակար», քանի որ այդ բնագավառում առաջընթացը վերաբերում Է առողջապահությանը, անվտանգությանը, Էներգետիկային, տրանսպորտին, արդյունաբերական արտադրությանը եւ զվարճանքների ոլորտին: Արհեստական ինտելեկտի ստեղծումը չպետք Է նպաստի «անարդարացի նախապաշարմունքներին» այն բանում, ինչ վերաբերում Է ռասային, ազգային եւ գենդերային ինքնությանը եւ քաղաքական կամ կրոնական հայացքներին, համոզված Է Փիչային: Նրա խոսքով՝ արհեստական ինտելեկտ մշակելիս կնախատեսվեն «անվտանգության ապահովման հուսալի միջոցներ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]