1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թրամփը հուսով Է, որ Իրանը բանակցություններ կսկսի նոր գործարք կնքելու շուրջ

Թրամփը հուսով Է, որ Իրանը բանակցություններ կսկսի նոր գործարք կնքելու շուրջ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուսով Է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ավելի լավ գործարք կնքելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Վաշինգտոնում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեյի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում: «Ես հուսով եմ, որ ինչ-որ պահի նրանք կգան մեզ մոտ, մենք կնստենք ու կկնքենք գործարք, որը լավ կլինի իրենց, մեզ ու բոլորի համար»,- ասել Է ԱՄՆ-ի ղեկավարը, որի ելույթը տեղական հեռուստաալիքները հեռարձակել են ուղիղ եթերով:

«Իրանն այլեւ այն երկիրը չԷ, որպիսին Էր մի քանի ամիս առաջ, այնտեղ ղեկավարների նոր խումբ Է»: ԱՄՆ-ի նախագահը մայիսի 8-ին հայտարարել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել Է 2015 թվականին եւ սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն: Թրամփը խոստացել Է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ: Մայիսի 21-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ Վաշինգտոնը մտադիր Է աննախադեպ ճնշում գործադրել Թեհրանի վրա, այդ թվում՝ սահմանել պատժամիջոցների՝ պատմության մեջ ամենախիստ ռեժիմը, եթե Իրանը չփոխի իր քաղաքականությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]