Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը ժամանել է Ռուսաստան  

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը ժամանել է Ռուսաստան

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իսպանիայի ազգային թիմը ժամանեց Ռուսաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի հավաքականը ժամանել է Կրասնոդար, որտեղ տեղակայված է աշխարհի նախկին չեմպիոնների մարզաբազան: Թիմը կապրի և կմարզվի «Կրասնոդար» թիմի բազայում և դաշտերում:

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականն աշխարհի այս առաջնությունում ընդգրկված է B խմբում և կմրցի Պորտուգալիայի, Մարոկկոյի և Իրանի թիմերի հետ:

Մինչ այս Ռուսաստան էին ժամանել նաև Իրանի և Պանամայի հավաքականները:

«Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող բոլոր 12 քաղաքներում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]