1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ԿԲ նախագահը մասնակցելու է Միջազգային ֆինանսական կոնգրեսին

ՀՀ ԿԲ նախագահը մասնակցելու է Միջազգային ֆինանսական կոնգրեսին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ՝ «Ֆինանսական համակարգ՝ կայունություն հանուն աճի» խորագրով միջազգային ֆինանսական 27-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով:

Կոնգրեսի շրջանակում քննարկվելու են մի շարք հարցեր, մասնավորապես՝ ֆինանսական համակարգի կայունության ու տնտեսական աճի վրա բանկային կարգավորման ազդեցության, տնտեսական զարգացման միտումների, բանկային վերահսկողության արդիականացման, ֆինանսական շուկայում մրցակցության, երկար փողերի ինստիտուտների ստեղծման և մի շարք այլ թեմաների վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Միջոցառման շրջանակում ԿԲ նախագահը կմասնակցի նաև արժութային քաղաքականության գծով խորհրդատվական կոմիտեի նիստին՝ ԵԱՏՄ անդամ-պետությունների ԿԲ նախագահների մասնակցությամբ:

Այցի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]