1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սերժիկ Ավետիսյանն ընդգրկվել է «Արդյունավետ գիտաշխատող-2017» մրցույթի շահառուների ցուցակում

Սերժիկ Ավետիսյանն ընդգրկվել է «Արդյունավետ գիտաշխատող-2017» մրցույթի 
շահառուների ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Սերժիկ Ավետիսյանը ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018 թվականի հունիսի 6-ի N 568-Ա/2 հրամանով ընդգրկվել է «Արդյունավետ գիտաշխատող-2017» մրցույթի շահառուների ցուցակում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա արդյունավետ գիտաշխատող է  ճանաչվել նաև 2016 թվականին:

«Արդյունավետ գիտաշխատող» մրցույթը վերաբերում է վերջին 10 տարիների ընթացքում առավել բարձր արդյունավետություն ցուցաբերած գիտնականներին: Ընտրությունը կատարվում է տարբեր չափանիշների հիման վրա, հաշվի են առնվում հրապարակումները, մենագրությունները, պաշտպանած թեկնածուական ատենախոսությունների ղեկավարումը, ստացած գիտական մրցանակները և արտոնագրերը, շահած դրամաշնորհների քանակը, գիտաժողովների մասնակցությունը և այլն: 

Մրցույթն ամենամյա է և իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]