Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դեսպան Սադոյանն այցելել է Թբիլիսիի թիվ 103 հայ-վրացական դպրոց

Դեսպան Սադոյանն այցելել է Թբիլիսիի թիվ 103 հայ-վրացական դպրոց

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հունիսի 7-ին այցելել է Թբիլիսիի թիվ 103 հայ-վրացական դպրոց։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Դեսպանը նախ հանդիպում ունեցավ դպրոցի տնօրեն Արչիլ Չխայիձեի և փոխտնօրեն, հայկական բաժնի ղեկավար,  Հասմիկ Պապիկյանի հետ։

Տնօրինությունը դեսպանին ներկայացրեց դպրոցի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ Դեսպանն հետաքրքրվեց, թե ինչպիսի քայլեր են ձեռնարկվում, որպեսզի հայկական բաժին դիմող աշակերտների թիվն ավելանա՝ միաժամանակ նշելով, որ պետք է խթանող միջոցներ նախաձեռնել հայկական կրթություն ստանալ ցանկացողների թիվն ընդլայնելու համար։ Այս առումով դեսպանը նշեց, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը ջանք չի խնայելու, որպեսզի նպաստի դպրոցի հայկական սեկտորի աշակերտների թվի ավելացմանը։

Դեսպանը, տեղեկանալով դպրոցի խնդիրներին, պատրաստակամություն հայտնեց աջակցել դրանց լուծմանը։

Այնուհետև, դպրոցի դահլիճում տեղի ունեցավ մեծ աշուղ Սայաթ-Նովային նվիրված միջոցառում, որի ընթացքում դպրոցի հայկական բաժնի աշակերտները հայերեն և վրացերեն ասմունքով ու երգով, գեղեցիկ պարերով ու բեմականացումներով ներկայացրեցին աշուղի ստեղծագործությունները, կյանքն ու գործունեությունը։

Իր խոսքում դեսպան Սադոյանը հիացմունք արտահայտեց կազակերպված միջոցառման վերաբերյալ և նշեց, որ տպավորված է դպրոցի հայ աշակերտների ելույթներից՝ այդ կապակցությամբ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին: Դեսպանը նշեց, որ Սայաթ-Նովան իրավամբ դարձել է հայ և վրացի ժողովուրդների բարեկամության յուրատեսակ խորհրդանիշներից մեկը։

Միջոցառման ավարտին դպրոցի ուսուցչուհի Լուիզա Մուրադյանը պարգևատրվեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]