Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

«Մունդիալ-2018»-ից առաջ. Տաղանդավորների հավաքականը՝ ԲԵԼԳԻԱ

«Մունդիալ-2018»-ից առաջ. Տաղանդավորների հավաքականը՝ ԲԵԼԳԻԱ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Բելգիայի հավաքականն աշխարհի այս առաջնությանը մասնակցող 32 հավաքականների շարքում անխոս ամենատաղանդաշատ, մեծ ներուժ և վառ ֆուտբոլիստներ ունեցող թիմն է: Եվրոպացիներն ունեն մի նոր սերունդ, որի կազմում հանդես են գալիս ֆուտբոլիստներ, ովքեր խաղում են լավագույն առաջնությունների, լավագույն թիմերում: «Սատանաների» այս սերունդը կարող է պատմություն կերտել՝ Ռուսաստանում կայանալիք այս առաջնությունում լավագույն արդյունքի հասնելով:

Պատմական ակնարկ

Պատմությունն ասում է՝ Անգլիայից հետո եվրոպական երկրներից հենց Բելգիայում էր որտեղ ֆուտբոլի մեծ մասսայականություն վայելեց ի հայտ գալուց հետո: Սակայն ֆուտբոլը երբեք առաջին հորիզոնականում չի եղել: Բելգիացները առավել շատ նախընտրում են հեծանվասպորտ, թենիս և «Ֆորմուլա 1»: Բելգիայի ֆուտբոլին ազգային թիմը մասնակցել է առաջին երեք մունդիալներին (1930, 1934, 1938): Բելգիացիների համար ԱԱ-ում լավագույն արդյունքը Իտալիայում 1986 թվականին կայացած առաջնությունն էր, որտեղ թիմը գրավեց 4-րդ տեղը: «Կարմիրները» մունդիալի պատմության 21 առաջնություններից մասնակցել են 13-ին: Եվրոպայի առաջնությունում բելգիացիները լավագույն արդյունք գրանցել են 1980 թվականի առաջնությունում` եզրափակչում զիջելով Գերմանիային 1:2 հաշվով և նվաճելով միայն արծաթե մեդալները:

Ճանապարհ դեպի Ռուսաստան

Բելգիան առաջին հավաքականներից մեկն էր, որը նվաճեց Մունդիալի ուղեգիրը: Նրանք ԱԱ-ի ընտրական փուլում հրաշալի արդյունք գրանցեցին: 10 խաղերից 9 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 45 խփած գոլ և միայն 6 բաց թողած գնդակ:  H խմբում հավաքելով 28 միավոր «սատանաները» իրենցից հետ թողեցին Հունաստանին, Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականներից և այլն:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները

Բելգիան այն խմբում էր, որտեղ մեծ, շատ մեծ հնարավորություն ունի դուրս գալու: «Սատանաների» հակառակորդները կլինեն Անգլիան, Պանաման և Թունիսը: «Կարմիրների» համար ԱԱ-ն կմեկնարկի հունիսի 18-ին: Խմբի անդրանիկ տուրում Բելգիան կխաղա Պանամայի հետ: Հունիսի 23-ին եվրոպացիների մրցակիցը կլինի Թունիսի հավաքականը և խմբի և ինչու ոչ առաջնության ամենահետաքրքիր խաղերից մեկը՝ Անգլիա-Բելգիա խաղը կկայանա հունիսի 28-ին:

Հավաքականը

Բելգիան Մունդիալին կներկայանա այս կազմով՝ Տիբո Կուրտուա («Չելսի»), Սիմոն Մինիոլե («Լիերպուլ»), Թոբի Ալդերվեյրելդ («Տոտենհեմ»), Միշի Բատշուայի («Չելսի»), Դեդրիկ Բոյատա («Սելթիկ»), Յանիկ Ֆերեյրա-Կարասկո («Դալյան Իֆան»), Կոեն Կաստելս («Վոլֆսբուրգ»), Նասեր Շադլի («Վեսթ Բրոմվիչ Ալբիոն»), Լեանդեր Դենդոնկեր («Ադներլեխտ»), Քևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Մուսա Դեմբելե («Տոտենհեմ»), Մարուան Ֆելայինի («Մանչեսթեր Յունայթեդ»), Էդեն Ազար («Չելսի»), Թորգան Ազար («Բորուսիա» Մյունխենգլադբախ), Ադնան Յանուզայ («Ռեալ Սոսիեդադ»), Վենսան Կոմպանի («Մանչեսթեր Սիթի»), Ռոմելու Լուկակու («Մանչեսթեր Յունայթեդ»), Դրիս Մերտենս («Նապոլի»), Թոմաս Մենյե (ՊՍԺ), Յուրի Տիլեմանս («Մոնակո»), Թոմաս Վերմալեն («Բարսելոնա»), Յան Վերտոնգեն («Տոտենհեմ»), Ակսել Վիտցել («Տյանցզին Ցյուանցզյան»):

Ֆուտբոլի Բելգիայի հավաքականը համարվում է տեխնիկապես ամենահարուստ և մեծ ներուժ ունեցող թիմերից մեկը: Մասնագետների կարծիքով հիմա Բելգիայի համար ճիշտ ժամանական է լուրջ արդյունքների գրանցելու: «Սատանաների» կազմում շատ են ընդունակ ֆուտբոլիստները, սակայն այս տարի լավագույնների շարքում Քևին դե Բրույնեն, ով անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում հրաշալի մրցաշրջան անցկացրեց և դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն: Նրան համեմատում են Մեսսի հետ: Բացի Քևինից Բելգիան ունի նաև Էդեն Ազարին, ով տարիների շարունակ եվրոպական ֆուտբոլի առաջատար դեմքերից է: Հետաքրքիր է նաև այն, որ Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի օգնական ֆրանսիացի Թիերի Անրին է:

Բելգիան ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում գրավում է 3-րդ տեղը:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա 

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբ
Ֆրանսիա

Ավստրալիա

Պերու

Դանիա

D խումբ

Արգենտինա

Խորվաթիա

Նիգերիա

Իսլանդիա

E խումբ

Բրազիլիա

Շվեյցարիա

Կոստա Ռիկա

Սերբիա
F խումբ

Գերմանիա

Մեքսիկա

Հարավային Կորեա

Շվեդիա

G խումբ

Պանամա




Այս թեմայով

... վերջին լուր "«Մունդիալ-2018»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ