Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Ավրորա»-ի հերոսները Ծիծեռնակաբերդում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

«Ավրորա»-ի հերոսները Ծիծեռնակաբերդում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հերոսները Ծիծեռնակաբերդում ծաղիկներ դրեցին՝ հարգելով  Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակակիրները Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր էին այցելել հունիսի 7-ին:

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելն ինձ համար շատ հանդիսավոր պահ էր : Դա շատ էմոցիոնալ և տպավորիչ էր մեզ համար»,-ասաց Սունիտա Քրիշնան:

Սա Սունիտայի առաջին այցն էր Հայաստան: Նշում է՝ հիացած է հայերի հյուրընկալությամբ և սիրով:

«Ավրորա» 2018-ի մյուս մրցանակակիր Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն Ծիծեռնակաբերդը սուրբ վայր համարեց: «Շատ ուժգին մի բան զգացի այստեղ: Եվ ամենակարևորն այն է, որ հայ ժողովուրդը կարողացել է վերածնվել»,-ասաց նա:

Չո Լա Աուանը նշեց՝ շատ տխուր է ցեղասպանված  մարդկանց համար: «Ինչպես գիտեք՝ ռոհինջաները հիմա ևս կանգնած են ցեղասպանության վտանգի առաջ: Սակայն մենք չենք կարող ունենալ նման հուշահամալիր: Դա շատ ցավալի է ինձ համար»,-ասաց նա ու հավելեց՝ հայերն իսկապես շատ հյուրընկալ և բարեհամբույր են:

«Ավրորա»-ի մրցանակակիրները նաև շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան շատ արժեքավոր նմուշների և լսեցին դրանց պատմությունները: 

«Ավրորա» մրցանակը դիմում է մարդասիրական կազմակերպություններին և հանրությանը՝ կոչ անելով առաջադրել այնպիսի անհատների, որոնք արտաքին մեծ վտանգներ հաղթահարելու գնով բացառիկ ազդեցություն են ունեցել մարդկային կյանքի փրկության և մարդասիրությունն առաջ մղելու գործում: «Ավրորա» 2018-ը կկայանա հունիսի 10-ին: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]