Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եթե կողմերը որոշեն բանակցային գործընթացում ներառել ԼՂ-ն, մենք կհարգենք այդ որոշումը. Լավրով

Եթե կողմերը որոշեն բանակցային գործընթացում ներառել ԼՂ-ն, մենք կհարգենք այդ որոշումը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կհարգի այդ որոշումը, եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը բանակցային գործընթացում ԼՂ ներկայացուցիչների ներգրավման շուրջ պայմանավորվածության գան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ժամանակ ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Լրագրողը հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, ինչին ի պատասխան Լավրովն ասաց.  «Ռուսաստանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Այն է՝ խնդրի կարգավորումը Մինսկի խմբի միջոցով, որի անդամ է նաև Հայաստանը: Մենք համոզված ենք, որ դա օպտիմալ ձևաչափ է»:

Նա նշեց, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանը մշտապես ձգտել է ստեղծել պայմաններ, որոնք թույլ կտան Բաքվին ու Երևանին գալ պայմանավորվածության:

«Այդ աշխատանքը շարունակվում է երկար տարիներ, եղել են տարբեր փուլեր: Ընդ որում, որոշ փուլերի ժամանակ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցել են այդ գործընթացին: Հետագայում կողմերի պայմանավորվածություններով ձևաչափը փոխվեց»,- նկատեց Լավրովը:

«Եթե կողմերը պայմանավորվածության գան որևէ փուլում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը կրկին կներկայացվի բանակցություններում, դա կլինի նրանց որոշումը, և մենք կհարգենք այդ որոշումը»,- հայտարարեց ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]