Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հեծանվորդ աղջնակը ժեստով շնորհակալություն Է հայտնել բեռնատարի վարորդին ու աստղ Է դարձել

Հեծանվորդ աղջնակը ժեստով շնորհակալություն Է հայտնել բեռնատարի վարորդին ու աստղ Է դարձել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորսամյա հեծանվորդուհի Ռոդա Ջոնսը Համացանցի աստղ Է դարձել զվարճալի տեսահոլովակի հրապարակումից հետո, որտեղ նա բեռնատարի վարորդին ցույց Է տալիս մեծ մատը: Տեսագրությունը, որտեղ աղջնակը հեռավար վարորդին շնորհակալություն Է հայտնում ճանապարհին ցուցաբերած քաղաքավարության համար, Twitter-ում զետեղել են երեխայի ծնողները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք այնքան հաճախ ենք հեծանվորդների շուրջն ահավոր վարման տեսահոլովակներ ցուցադրում, որ HGV-ի բացառիկ համբերատար եւ զգույշ վարորդի այս քրեստոմատիական երթեւեկությունը, որը ուղեւորվում Էր Ջեդբրո, արժանի Է հրապարակման, ինչպես եւ Ռոդայի պատասխանը: Դրանք չկան Twitter-ում, բայց մենք վարորդին շնորհակալություն հայտնեցինք անմիջականորեն»,- մեկնաբանել Է տեսահոլովակը Ջոնսի ընտանիքը:

Տեսահովավակը դարձել Է վիրուսային եւ հաշված օրերում հավաքել 800 հազար դիտում: Բաժանորդները ոչ միայն հմայվել են գործնական կեցվածքով ինչ-որ տեղ շտապող երեխայով, այլեւ հավանություն են տվել ճանապարհին նրա դրսեւորած պահվածքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]