Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՄ-ն Թուրքիայից կոնկրետ բարելավումներ Է ակնկալում օրենքի գերակայության ոլորտում

ԵՄ-ն Թուրքիայից կոնկրետ բարելավումներ Է ակնկալում օրենքի գերակայության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պետք Է կոնկրետ բարելավումներ արձանագրի օրենքի գերակայության ոլորտում, որպեսզի Բրյուսելի եւ Անկարայի երկկողմ հարաբերությունները զարգանան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ, որը հունիսի 7-ին տարածվել Է Բրյուսելում:

«Օրենքի գերակայության, անկախ դատարանի եւ հիմնարար ազատությունների ոլորտում կոնկրետ ու երկարաժամկետ բարելավումները պարտադիր են ԵՄ-ի եւ Թուրքիայիմիջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,-նշվում Է փաստաթղթում:

Եվրամիությունն ընդգծել Է, մասնավորապես, որ Թուրքիայի իշխանությունները մինչ այժմ չեն ազատել Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տեղական բաժանմունքներից մեկի նախագահ Թաներ Կըլըչին, ինչպես նաեւ այլ իրավապաշտպանների, լրագրողների, խորհրդարանի անդամների, քննիչների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]