Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լավրովին շնորհակալություն հայտնեցին ժպտալու համար, իսկ Մնացականյանը նրա ժպիտն անվանեց «լեգենդար»

 Լավրովին շնորհակալություն հայտնեցին ժպտալու համար, իսկ Մնացականյանը նրա 
ժպիտն անվանեց «լեգենդար»

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը Մոսկվայում համատեղ ասուլիսի ժամանակ փոքրիկ, հետաքրքիր միջադեպի կենտրոնում հայտնվեցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց հնչեցրեց հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ հետաքրքրվելով, թե ինչպես է այսօր օգտագործվում հարյուրամյակների պատմություն ունեցող հարաբերությունների ներուժը:

Լավրովը պատասխանից առաջ ծիծաղեց՝ նշելով, որ լրագրողը ստիպում է կրկնել այն հայտարարությունները, որոնք նախարարներն արել էին հարցուպատասխանից առաջ: Պատասխանը հնչեցնելուց հետո լրագրողը դիմեց ՌԴ ԱԳ նախարարին՝ շնորհակալություն հայտնելով ժպտալու համար:

«Ես հազվադե՞պ եմ ժպտում»,- զարմացավ Լավրովը:

Խոսակցությանը միջամտեց Մնացականյանը՝ չհամաձայնելով լրագրողի դիտարկման հետ:

«Անկեղծ ասած, ես այդքան էլ համաձայն չեմ այն մտքին, որ Սերգեյ Լավրովը հազվադեպ է ժպտում, քանի որ ես հաճախ եմ առավելություն ունեցել նրան տեսնել գործունեություն ծավալելիս, հատկապես ՄԱԿ-ում: Պետք է նկատեմ, որ ժպտալու ու դրանում մյուսներին ներգրավելու նրա կարողությունը լեգենդար է և շատ հայտնի Նյու Յորքում»,- կատակեց Մնացականյանը:

«Ժամանակն է փոխել թեմատիկան»,- կատակեց Լավրովը՝ ասելով, որ արդեն ամաչեցնում են:

Զոհրաբ Մնացականյանը, նախքան ՀՀ արտգործնախարարի պաշտոնին նշանակվելը, 2014-2018 թվականներին Միավորված ազգերի կազմակերպությունում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնը:

Լուսանկարը` ТАСС

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]