Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Բակո Սահակյանը ներկայացրել է Արցախի նոր պետնախարարին ու ֆինանսների նախարարին


ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին այցելել է Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմ ու ֆինանսների նախարարություն եւ համապատասխան գերատեսչությունների աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ղեկավարներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սահակյանը Գրիգորի Մարտիրոսյանին եւ Արթուր Հարությունյանին, մաղթել է արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին երկարամյա աշխատանքի համար՝ նրան ցանկանալով հաջողություններ:

Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին հայտնել էր պաշտոնից հեռանալու մասին: Արցախի նախագահի հրամանագրով՝ այդ պաշտոնին էր նշանակվել

Գրիգորի Մարտիրոսյանը՝ ազատվելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից։Իսկ Արթուր Հարությունյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ