Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԼՂ ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը Հայաստանի համար շարունակում են հենման կետեր լինել. ՀՀ ԱԳ նախարար

 ԼՂ ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը Հայաստանի համար շարունակում են 
հենման կետեր լինել. ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի համար շարունակում են որպես հենման կետեր մնալ ԼՂ ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա ընդգծեց, որ երկկողմ հանդիպման ընթացքում խոսվել է ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային օրակարգային մի շարք հարցերից: «Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ռուսաստանի ներդրումը՝ ուղղված խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Պատրաստ ենք շարունակել համատեղ ջանքերը՝ ուղղված բանակցային գործընթացի առաջընթացին: Այս փուլում մենք աշխատում ենք բանակցային գործընթացի շարունակականության վրա:  Մեզ համար հենման կետերն անփոփոխ են մնում: Դրանք են՝ ԼՂ ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը: Բանակցություններն ուղղված են հենց այս հարցերի լուծմանը»,- հայտարարեց Մնացականյանը:

Նա հայտնեց, որ Լավրովի հետ հանդիպմանը ընդգծվել է հայկական կողմի հստակ տրամադրվածությունը՝ զարգացնելու բազմակողմ գործընկերային փոխգործակցությունը:

«Հանդիպման ընթացքում ես ընդգծել եմ այն կարևորությունը, որը Հայաստանը տալիս է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը: Մենք մտադիր ենք հետագայում էլ շարունակել այդ համագործակցությունն այն սկզբունքների հիման վրա, որոնք առկա են 1997թ. Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրում, ինչպես նաև Հայաստանի ու Ռուսաստանի միջև XXI դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրում»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:

Նա նշեց, որ երկու ժողովուրդների միջև փոխադարձ կապերը մշտապես բարեկամության, փոխըմբռնման, անկեղծ հարգանքի, փոխադարձ աջակցության օրինակ են եղել:

«Մեր հարաբերություններում առկա ինտենսիվությունն ու խորությունն իսկապես պարտավորեցնում են նոր ջանքեր գործադրել դրանց շարունակականությունն ապահովելու համար»,- հայտարարեց նա:

Մնացականյանն ընդգծեց, որ կողմերը մտադիր են ավելի խորացնել ու ընդլայնել սերտ համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում և ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակում: «Այս մտադրություններն արդեն հնչել են ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի միջև Սոչիում կայացած հանդիպման ժամանակ: Ուրախ ենք, որ այս հանդիպումների դինամիկան պահպանվում է, ակնկալում ենք նոր հանդիպումներ մոտ ապագայում»,- ասաց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ ևս մեկ անգամ ընդգծելով ՌԴ հետ հարաբերությունների կարևորությունը

Նա շնորհակալություն հայտնեց Լավրովին ջերմ ընդունելության ու կառուցողական երկխոսության համար՝ նշելով. «Սպասում ենք Ձեզ Երևանում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]