1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարություններն ամրապնդում են փոխգործակցությունը

ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարություններն ամրապնդում են փոխգործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԻՆ «Համալիր անվտանգություն 2018» խորագրով անվտանգության ապահովման միջոցների 11-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակում աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպում է ունեցել ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նորանշանակ նախարար Եվգենի Զինիչևի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ երկկողմ համագործակցության խորացման վերաբերյալ հարցեր: Փոխգործակցության երկարաժամկետ հեռանկարում մասնավորապես դիտարկվել են աղետներից բնակչության պաշտպանության ոլորտում օպերատիվ տեղեկատվության և տեխնոլոգիաների փոխանակման, փրկարարների մասնագիտական վերապատրաստման և արտակարգ իրավիճակներին արձագանքման միասնական մոտեցումների վերաբերյալ խնդիրներ: 

ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը վերահաստատել է սերտ համագործակցության պատրաստակամությունը և վստահեցրել, որ նախատեսված բոլոր ծրագրերը շարունակական են լինելու: 

ՌԴ ԱԻ նախարար Ե. Զինիչևն իր խոսքում ընդգծել է, որ ՀՀ ԱԻ նախարարության հետ համագործակցության ամրապնդումը և բոլոր մակարդակներում ամուր կապերի հաստատումը մեր երկրների համար ունեն կարևոր ռազմավարական նշանակություն, այդ թվում նաև՝ համաշխարհային հանրության առումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]