Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ազգերի լիգայում պետք է հասնենք առավելագույնին. Վարդան Մինասյան  

Ազգերի լիգայում պետք է հասնենք առավելագույնին. Վարդան Մինասյան

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ազգերի լիգայում խաղալու է բացառապես հաղթանակի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: «Ազգերի լիգայում պետք է առավելագույնին հասնենք: Մենք ունենալու ենք 8 հանդիպում և փորձելու ենք այդ բոլոր խաղերում հաղթել: Սա այն մրցաշարն է, որտեղ թեկուզ ոչ-ոքին կարող է իր ազդեցությունը թողնել»,-շեշտեց նա:

Հայաստանի ընտրանին այլևս ոչ մի հանդիպում չի անցկացնի մինչ Ազգերի լիգայի մեկնարկը: Չի լինի նաև հավաք:

Առաջին հանդիպումն ազգային ընտրանին անցկացնելու է սեպտեմբերի 6-ին՝ հյուրընկալելով Լիխտենշտեյնին, իսկ 3 օր անց արտագնա խաղում մրցելու է Մակեդոնիայի հետ: Հոկտեմբերի 13-ին Հայաստանը հյուրընկալելու է Ջիբրալթարին, իսկ երեք օր անց՝ ՆՀՀ Մակեդոնիային: Նոյեմբերի 16-ին և 19-ին ընտրանին արտագնա հանդիպումներ կանցկացնի Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հետ: Հաջորդ փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերին: Խաղերը կանցկացվեն 2019-ի հունիսի 5-9-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]