Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բաղդադում տեղի ունեցած պայթյունի առնվազն 20 մարդու կյանք Է խլել, վիրավորվել Է 110 հոգի

Բաղդադում տեղի ունեցած պայթյունի առնվազն 20 մարդու կյանք Է խլել, վիրավորվել Է 110 հոգի

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 20 մարդ Է զոհվել, 110-ը՝ վերքեր ստացել Բաղդադի արեւելյան մասի Մադինաթ աս-Սադրի շրջանում իրականացված պայթյունի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տեղական Alghad Press գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության մարմինների մի աղբյուր:

«Մադինաթ աս-Սադրում պայթյունի վերաբերյալ նոր տվյալներով՝ զոհվել Է 20, վիրավորվել՝ 110 մարդ»,- հայտնել Է աղբյուրը տեղական գործակալությանը: «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունն ավելի վաղ հայտնել Է, որ լույս հունիսի 7-ի գիշերը Մադինաթ աս-Սադրի շրջանում շիաների մզկիթից ոչ հեռու գործի են դրվել պայթուցիչ սարքեր: Իր հերթին աղբյուրը ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել Է, որ պայթել Է տեղի սրճարանի մերձակայքում գտնվող ականապատ ավտոմեքենան: Alghad Press գործակալությունը նշել Է, թե իր աղբյուրն այն վարկածն Է հայտնել, որ շիաների պաշտամունքի վայրի մերձակայքում երկու պայթուցիչ սարք Է եղել, սակայն ուժայինների իրաքյան մամուլի կենտրոնը հայտարարել Է, որ պայթել Է շենքում պահվող զինամթերքը:

Հավելենք, որ Մադինաթ աս-Սադրի շրջանում ապրում են շիա մուսուլմաններ:

Լուսանկարը` AFP

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]