Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վաղարշակ Հակոբյանն ազատվել է սփյուռքի նախարարի խորհրդականի պաշտոնից. նախարարությունը ներողամտություն է հայցում շփոթմունքի համար

Վաղարշակ Հակոբյանն ազատվել է սփյուռքի նախարարի խորհրդականի պաշտոնից. 
նախարարությունը ներողամտություն է հայցում շփոթմունքի համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի սխալ կիրառման արդյունքում սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից և նշանակվել սփյուռքի նախարարի օգնական: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Սփյուռքի նախարարությունն ափսոսանք է հայտնում տեղի ունեցած շփոթմունքի համար և հայցում է քաղաքացիների ներողամտությունը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանը չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ 27 տարեկան է, իսկ օրենսդրությամբ այդ պաշտոնում կարող էր նշանակվել միայն 30-ը բոլորած ՀՀ քաղաքացին: Նախարարությունը, սակայն, ի սկզբանե հայտարարել էր, որ օրենսդրության որևէ խախտում չկա: Մասնավորապես, սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր. «Տարիքի առումով օրենքի խախտում չկա, օրենսդրական խնդիր չկա, աշխատանքային փորձը համապատասխանում է: Նա համապատասխանում է պաշտոնի անձնագրին նախատեսված չափանիշներին: Այդ չափանիշների մեջ 30 տարեկանի դրույթը բացակայում է»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]