Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Մունդիալ-2018»-ից առաջ. էկզոտիկ ՊԱՆԱՄԱՆ առաջին անգամ ֆուտբոլի ԱԱ-ում

«Մունդիալ-2018»-ից առաջ. էկզոտիկ ՊԱՆԱՄԱՆ առաջին անգամ ֆուտբոլի ԱԱ-ում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պանամայում 2017 հոկտեմբերի 11-ը համարվում է տոնական օր: Պանամայի ֆուտբոլի ազգայի թիմն իր պատմության մեջ առաջին անգամ հենց այդ օրը իրավունք նվաճեց մասնակցելու ֆուտբոլի ամենակարևոր մրցաշարին՝ աշխարհի առաջնությանը:

Պատմական ակնարկ

Երկու Ամերիկաների հատման կետում տեղակայված Պանամայում առավել մասսայական մարզաձևեր են համարվում բասկետբոլը և բեյսբոլը: Բայց դա մինչ «պանամական հրաշքն էր», երբ թիմը կարողացավ ԱԱ-ի եզրափակիչի ուղեգիր նվաճել: Պանամայի ֆուտբոլի ազգային թիմը երբևէ չի մասնակցել աշխարհի առաջնությանը՝ չկարողանալով հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Կենտրոնական Ամերիկայի գավաթի խաղարկությունում Պանաման հաղթող է դարձել միայն 2009 թվականին:

Ճանապարհ դեպի Ռուսաստան

Պանամայի հավաքականի համար մունդիալի որակավորման փուլի արգելքի հաղթահարումը հրաշքի հավասար մի բան էր: Պանաման միայն վերջին տուրում Կոստա Ռիկայի հետ խաղի 88-րդ րոպեին խփած գոլի և ԱՄՆ հավաքականի պարտության շնորհիվ դուրս եկավ ԱԱ-ի եզրափակիչ փուլ: Թիմը 10 խաղի արդյունքում հավաքեց 13 միավոր, խմբում գրավեց 3-րդ տեղը և նվաճեց այնքան երազելի ուղեգիրը:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները

Անզեն աչքով էլ նկատելի է, որ Պանաման չի կարող «ոտք գցել» այնպիսի թիմերի հետ, ինչպիսին են Անգլիան և Բելգիան: Մունդիալի առաջին խաղում հունիսի 18-ին Պանաման կխաղա Բելգիայի հետ: Հունիսի 24-ին կկայանա Անգլիա-Պանամա խաղը, իսկ վերջում կմրցի Թունիս-Պանամա զույգը:

Հավաքականը

Պանաման Ռուսաստան կժամանի այս թիմով. դարպասապահներ՝ Խոսե Կալդերոն («Չորիլո»), Պայմե Պենեդո («Դինամո» Բուխարեստ), Ալեքս Ռոդրիգես («Սան Ֆրանցիսկո»), պաշտպաններ՝ Ալդոլֆո Մաչադո («Դինամո Հյուսթոն»), Ֆիդել Էսկոբար, Միքայել Մուլիլյո (երկուսն էլ՝ «Նյու Յորք Ռեդ Բուլ»), Ֆելիպե Բալոյ («Մունիսիպալ»), Ռոման Տորես («Սիեթլ»), Էրիկ Դևիս («ԴԱԿ-1904»), Լուիս Օվալյե («Օլիմպիա»), Գարոլդ Կամինգս («Սան Խոսե»), կիսապաշտպաններ՝ Գաբրիել Գոմես («Բուկարամանգա»), Անիբալ Գոդոյ («Սան Խոսե»), Ալբերտո Կինտերո («Ունիվերսիտարիո»), Արմանդո Կուպեր («Ունիվերսիդադ դե Չիլի»), Խոսե Լուիս Ռոդրիգես («Գենտ»), Վալենտին Պիմենտել («Պլասա Ամադոր»), Էդգար Բարսենաս («Կաֆետալերոս դե Տապաչուկա»), հարձակվողներ՝ Բլաս Պերես («Մունիսիպալ»), Լուիս Տեխադա («Սպորտս Բոյս»), Գաբրիել Տորես («Ուաչիպատո»), Աբդիել Արոյո («Ալախուելենսե»), Իսմաել Դիաս («Դեպորտիվո»)։

Պանամայի ազգային թիմի հիմնական ֆուտբոլիստները հանդես են գալիս արտասահմանում և ընտրանի քիչ են հրավիրվում ներքին առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները: Սակայն Պանաման այն բացառիկ հավաքականներից է, որտեղ հանդես եկող ֆուտբոլիստների ազգանունները ոչ մեկին ոչինչ չեն ասում: Սակայն Պանամայի համար արդեն իսկ մեծագույն նվաճում է խաղալ Աշխարհի 21-րդ առաջնությունում:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Պանաման 55-րդ տեղում է:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

 

A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա 

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբ
Ֆրանսիա

Ավստրալիա

Պերու

Դանիա

D խումբ

Արգենտինա

Խորվաթիա

Նիգերիա

Իսլանդիա

E խումբ

Բրազիլիա

Շվեյցարիա

Կոստա Ռիկա

Սերբիա
F խումբ

Գերմանիա

Մեքսիկա

Հարավային Կորեա

Շվեդիա


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]