1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մերկելն առաջարկել Է կրճատել Եվրախորհրդարանի կենտրոնակայանների թիվը

Մերկելն առաջարկել Է կրճատել Եվրախորհրդարանի կենտրոնակայանների թիվը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, որ Եվրախորհրդարանի կենտրոնակայանը պետք Է գտնվի ոչ թե մի քանի, այլ մեկ վայրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Handelsblatt թերթը: «Եվրախորհրդարանի աշխատանքը պետք Է կենտրոնանա մեկ վայրում»,- ասել Է Մերկելը հունիսի 6-ին Մյունխենում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում ունեցած իր ելույթում: Ներկայում եվրոպացի խորհրդարանականներն աշխատում են միանգամից երեք վայրում՝ Բրյուսելում, Ստրասբուրգում եւ Լյուքսեմբուրգում:

Կանցլերը նաեւ հանդես Է եկել Եվրամիության ինստիտուտների խորը բարեփոխման օգտին: Ի թիվս այլ բաների, նա վերստին հորդորել Է կրճատել Եվրահանձնաժողովի անդամների թիվը:

Ավելի վաղ Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստյան Կուրցն անհրաժեշտ Է համարել կրճատել Եվրամիության ինստիտուտների ծախսերը: «Կարծում եմ, որ եթե մենք ցանկանում ենք տնտեսման հասնել Եվրոպայում, Բրյուսելը պետք Է լավ օրինակ ծառայի եւ կրճատի իր վարչական ծախսերը»,- ասել Է նա:

Կուրցը, մասնավորապես, առաջարկում Է եվրակոմիսարների թիվը 28-ից կրճատել մինչեւ 18, ինչպես նաեւ հրաժարվել Եվրախորհրդարանի նիստերի անցկացման երկու վայրերից մեկից: «Եթե մենք շրջափոխման սկզբունքի հիման վրա եվրակոմիսարների թիվը 28-ից կրճատենք մինչեւ 18, դա ոչ միայն կբերի ծախսերի տնտեսման, այլեւ շատ ավելի արդյունավետ ու կենտրոնացված կդարձնի Եվրահանձնաժողովը»,- նշել Է կանցլերը:

ԵՄ-ի բյուջեն 2014-2020 թվականների ավարտվող յոթնամյա ցիկլում կազմում Է 1087 մլրդ եվրո, ընդ որում՝ 2021-2027 թվականների բյուջեի նախագծում Եվրահանձնաժողովը ցանկանում Է այդ թիվն ավելացնել մինչեւ 1279 մլրդ եվրո: Ինչպես ավելի վաղ ընդգծել Է բյուջեի եւ մարդկային ռեսուրսների եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը, ԵՄ-ի երկրներին ոչ քիչ ջանքեր կպահանջվեն բյուջեի ճեղքվածքը փակելու համար, որն առաջացել Է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պատճառով: Եթե այսօր եվրոպական հանրակցության երկրները ԵՄ-ի բյուջեին հատկացնում են իրենց ՀՆԱ-ի 1 տոկոսին համարժեք գումար, ապա այժմ այդ ցուցանիշը կմեծանա մինչեւ 1,11 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]