Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վախճանվել Է ռեժիսոր Կիրա Մուրատովան

Վախճանվել Է ռեժիսոր Կիրա Մուրատովան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 84-րդ տարում վախճանվել Է ռեժիսոր Կիրա Մուրատովան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է պրոդյուսեր Յուրի Մինյազովը:

«Հեռացավ Կիրան… նրա հետ մի ամբողջ դրարաշրջան…,- գրել Է նա Facebook-ում:

Ռեժիսորի մահվան կապակցությամբ ցավակցություն Է հայտնել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Ռեժիսորն ապրել եւ աշխատել Է Օդեսայում:

Մուրատովան հռչակ Է ձեռք բերել «Կարճ հանդիպումներ» (1967 թվական) եւ «Երկար հրաժեշտներ» (1971 թվական) կինոնկարներով, իսկ «Ասթենիկ համախտանիշ» ֆիլմն ստացել Է Բեռլինի կինոփառատոնի Մեծ մրցանակը: Մուրատովայի ֆիլմերում նկարահանվել են Վլադիմիր Վիսոցկին, Օլեգ Տաբակովը, Ռենատա Լիտվինովան: Ռեժիսորի «Հավերժ վերադարձ» վերջին կինոնկարն Էկրան Է բարձրացել 2012 թվականին: Կիրա Մուրատովան Ուկրաիայի ժողովրդական արտիստ Է, Ուկրաինայի Պետական մրցանակի դափնեկիր, Պարգեւատրվել Է Յարոսլավ Իմաստունի ուկրաինական շքանշանով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]