Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ն երբեք չի հրաժարվի Ռուսաստանի հետ երկխոսությունից. Պենտագոնի ղեկավար

ՆԱՏՕ-ն երբեք չի հրաժարվի Ռուսաստանի հետ երկխոսությունից. Պենտագոնի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն երբեք չի հրաժարվի Ռուսաստանի հետ երկխոսությունից եւ Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունից: Այս հայտարարությամբ հունիսի 6-ին լրագրողների առջեւ հանդես Է եկել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը Բրյուսել ուղեւորվելիս, որտեղ նա մասնակցելու Է դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանը:

«ՆԱՏՕ-ն երբեք չի հրաժարվի Ռուսաստանի հետ երկխոսությունից: ՆԱՏՕ-ն երբեք երես չի թեքի Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորու փորձերից,- նշել Է նա:

«Դրա հետ մեկտեղ, երբ մենք տեսնում ենք՝ ընտրությունների հետ ինչ Է տեղի ունենում Ամերիկայում ու եվրոպական մի քանի երկրներում, երբ մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից ուժի կիրառման ճանապարհով Եվրոպայում սահմանների վերաձեւման մյուս դեպքերը, այդժամ ՆԱՏՕ-ին հարկ Է լինում պատասխանել»,- հավելել Է Մեթիսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]