Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստան գալն ու «Ավրորա»-ին մասնակցելը հերոս Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլիոն համարում է իր աշխատանքի ճանաչում

Հայաստան գալն ու «Ավրորա»-ին մասնակցելը հերոս Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլիոն համարում է իր աշխատանքի ճանաչում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա»-ի  այս տարվա հերոս Հեկտոր Թոմաս  Գոնսալես Կաստիլիոն Հայաստան «Ավրորա»-ին մասնակցելու է եկել նաև նրա համար, որ վկայի իր թիմի աշխատանքի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հերոսն այս մասին ասաց Հայաստանում հարյուրավոր մարդկանց հետ հանդիպմանը:

«Ես ճամփորդել եմ մինչ Հայաստան: Ես սա ինչ-որ տեղ մեր կատարած աշխատանքի ճանաչումն է: Մարդիկ, որոնք շարունակում են աշխատել Մեքսիկայում` «72» ապաստանում և օգնել փախստականներին, զգում են, որ կան մարդիկ, որոնք քաջալերում են իրենց շարունակել իրենց աշխատանքը: Այստեղ ես  եկել եմ նաև, որ վկայեմ մեր թիմի կատարած աշխատանքի մասին: Ես մենք պետք է փորձենք անել ամեն հնարավոր բան, որ թեթևացնենք և փրկենք մարդկանց կյանքը»,-ասաց Գոնսալես Կաստիլիոն:

Նա հիշատակեց Նիկարագուայի կառավարության հետապնդումներից զոհ գնացածներին: «72» ապաստան գնում են ամենաաղքատ շրջաններից, որտեղ տիրում է անհավասարությունը: Հերոսը վկայում է` այդ երկրներում շատ դժվար է ապրել : Դա ստիպում է, որ մարդիկ ուղղվեն դեպի Հյուսիսային Ամերիկա: Նրանք ստիպված գնում են Մեքսիկա: «Իմ երկիրը վերաբերում է նրանց որպես կենդանիների, անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում: Եվ այն կազմակեպությունը , որը ներկայացնում են ես, փորձում է ընդունել այդ մարդկանց, նրանց նկատմամբ ցուցաբերել մարդկային վերաբերմունք»,-ասաց հերոսը:

 Ապաստարանում կան ինչպես երիտասարդներ, այնպես էլ մեծահասակներ և երեխաներ: Ընդունել են նաև եվրոպայից գնացած փախստականների, որոնք քաղաքացիական պատերազմների զոհ են դարձել, տուժել են զինված հարձակումներից:

Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլիոն «72» ապաստանը Մեքսիկայի հարավային սահմանի մոտ` Կենտրոնական Ամերիկայից միգրանտներին տրամադրելով ապահով օթևան իրենց վտանգավոր ճամփորդությունների ընթացքում: 2011-ից ի վեր այն պաշտպանել և մարդասիրական աջակցություն է տրամադրել ավելի քան 50 000 մարդու, որոնք Հոնդուրասից, Սալվադորից և Գվատեմալայից փախչում են բռնությունից, բռնի շահագործումից: Այսօր ապաստարանը հյուրընկալում է օրական 70-80 մարդու` հոգեկան առողջության բարելավմանն ուղղված խորհրդատվության և աջակցություն տրամադրելով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]