Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եղիսաբեթ Երկրորդը թագավորական առանձնատուն Է նվիրել արքայազն Հարրիին եւ Մեգան Մարքլին

Եղիսաբեթ Երկրորդը թագավորական առանձնատուն Է նվիրել արքայազն Հարրիին եւ Մեգան Մարքլին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու արտասովոր հարսանեկան նվերը արքայազն Հարրիին եւ Մեգան Մարքլին վերջապես հայտնի Է դարձել Միացյալ Թագավորությունում: Միապետն իր թոռանն ու ԱՄՆ-ից նրա տիկնոջը նվիրել Է միջնադարյան առանձնատուն՝ York Cottage-ը՝ Նորֆոլքի կոմսությունում Սանդրինգեմ թագավորական տիրույթում, որտեղ գտնվում Է Նորին մեծության ամենասիրելի պալատներից մեկը: Տիրույթի ընդհանուր տարածքը 8 հազար հեկտար Է՝ պալատին հարող 24 հեկտար այգով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նորապսակների նոր տունը կառուցվել Էր Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Էդուարդ Յոթերորդ (1841-1910թթ.) թագավորի համար, որը 1893 թվականին այն հանձնել Էր որդուն՝ ապագա թագավոր Գեորգ Հինգերորդին (1865-1936 թթ.):

Ներկայում արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլն ապրում են Քենսինգթոնյան պալատի տարածքում գտնվող Նոթինգհեմյան առանձնատանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]