Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ մշակույթի նախարարությունը կհամագործակցի սփյուռքից ժամանած կամավորների հետ

ՀՀ մշակույթի նախարարությունը կհամագործակցի սփյուռքից ժամանած կամավորների հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեպի Հայք» (Birthright Armenia) կազմակերպության գործադիր տնօրեն Սևան Կաբակյանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստան այցելող կամավորների համար կազմակերպում են հայոց լեզվի ուսուցման դասընթացներ, ճանաչողական ծրագրեր: Կազմակերպությունը մինչ օրս հյուրընկալել է ավելի քան 1600 կամավորի 45 երկրից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,  հանդիպմանը ներկա Հայ կամավորների միության (Armenian Volunteer Corps ( AVC)) գործադիր տնօրեն կանադահայ Թանիա Շիշմանյանն էլ հավելել է, որ 2002 թվականից գործող միությունն առ այսօր ընդունել է 49 երկրից ժամանած շուրջ 800 կամավորի: Նրանց թվում ոչ միայն սփյուռքի մեր հայրենակիցներն են, այլև արտասահմանցիներ, որոնք հետաքրքրված են Հայաստանով: 

«Ուրախ եմ, որ ձեր գործունեությունը տարածվում է նաև մարզերում, որովհետև կա տպավորություն, որ ամեն ինչ կենտրոնացված է Երևանում, ու դրանից շատ են տուժում մարզերը: Այն անկումային տրամադրությունները, որ կան մարզերում, նաև մշակութային մթնոլորտի բացակայության արդյունքն են»,-ասել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Նա տեղեկացրել է, որ փորձում են ելքեր գտնել մշակութային կյանքը մարզերում ակտիվացնելու ուղղությամբ, և այդ հարցում ակնկալում է նաև կամավորների աջակցությունը: Հյուրերի կողմից հնչել է տեսակետ, թե Սփյուռքը մեծ ցանկություն ունի օգնելու հայրենի մշակույթին, բայց հաճախ չգիտի՝ ինչպե՞ս: Հայաստանի մշակույթի նախարարությունն, ըստ հնչած տեսակետի, կարող է մեկ ընդհանուր դաշտ բերել առանձին-առանձին գործող տարբեր կառույցները և աշխատանքը մշակույթի ոլորտում դարձնել առավել արդյունավետ ու համակարգված: 
Լիլիթ Մակունցը կամավորներին հրավիրել է մասնակցել նախարարության նախաձեռնությամբ իրականացվող մասնագիտական քննարկումներին. առաջիկայում կինոյի մասին օրենքի շուրջ քննարկումներն են: 

«Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում իրականացվող միջոցառումների կազմակերպման գործում ևս մենք կունենանք ձեր օժանդակության կարիքը»,-ասել է նախարարը:

«Դեպի Հայք» կազմակերպությունը հիմնադրվել է 2004 թվականին: Նպատակը՝ Հայաստանից դուրս ապրող 21-32 տարեկան հայ երիտասարդներին հայրենիքը ոչ զբոսաշրջիկի հայացքով ճանաչելու հնարավորություն տալն է: Ծրագիրը հիմնված է կամավորության սկզբունքի վրա. սփյուռքահայ երիտասարդներն իրենց ներդրումն են ունենում հայրենիքի զարգացման գործում ամենատարբեր ոլորտներում իրականացվող կամավորական աշխատանքի միջոցով: Կամավորներն այժմ գործունեություն են իրականացնում ոչ միայն Երևանում, այլև Վանաձորում, Գյումրիում, մի քանիսն այս պահին աշխատում են Արցախում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]